Հովիկ Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Փողոցից եկել եք ԱԺ, էթիկա չունեք, տակտ չունեք…

Այսօր Աժ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ տարակուսանք է հայտնել, թե ինչպես է լինում, որ գյուղացին հող է մշակում՝ հազիվ է գոյատևում, վարկերի տակ է լինում, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ հողեր ունի, մշակում է, բայց մեծահարուստ է:

Հովիկ Աբրահամյանը հայադարձել է՝ ասելով, որ եթե Նիկոլ Փաշինյանին հող տան, միևնույն է՝ նա չի կարող մշակել, քանի որ նա միայն քննադատում է:

Ապա, տեսնելով, որ Ն. Փաշինյանը տեղից արձագանքում է, Հ. Աբրահամյանն ասել է. «Փողոցից եկել եք Ազգային ժողով, էթիկա չունեք, տակտ չունեք, որ դուք խոսում էիք, անկախ նրանից, որ ինձ տհաճ բաներ էիք ասում, ես լսում էի…»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս