Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 67

Նոր կառավարությունը կազմավորված է: Քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում հնչում են ամենատարբեր գնահատականներ: Հիմնականում գերիշխում է այն կարծիքը, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձևավորվել է «նորը լավ մոռացված հինն է» սկզբունքով: Չնայած, թերևս ավելի տեղին կլինի հայտնի այդ արտահայտությունը վերափոխել «նորը լավ անիծված հինն» է ձևակերպման: Ոչ իշխանական ուժերը դեռևս չեն շտապում ամբողջական գնահատական հնչեցնել նոր կառավարութան հասցեին՝ հղում անելով հարյուր օրվա ռեժիմին: Տպավորություն է, որ այդ 100 օրը փրկօղակ է ոչ այնքան՝ Հովիկ Աբրահամյանի, որքան ոչ իշխանական ուժերի համար՝ նոր կառավարության քննադատությունից խուսափելու արդարացում գտնելու իմաստով: Այս և ներքաղաքական զարգացումներին վերաբերող այլ հարցերի շուրջ այսօր կզրուցենք Ազգային ժողովի Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս