Բաժիններ՝

«Փորձում ենք մեր փոքրիկ հնարավորություններով մի գյուղում ստեղծել կենսունակ զարգացող և արժանապատիվ կյանքով ապրող համայնքի մի մոդել»

Այսօր «Արվեստագետները՝ սահմանամերձ գյուղին» նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին այն դրդապատճառների մասին, ինչի համար որոշեցին կազմակերեպել «Արվեստը` Սահմանին» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Նշենք, որ ցուցահանդեսի ողջ հասույթն ուղղվելու է սահմանամերձ Վազաշեն գյուղի համար մրգի, բանջարեղենի չորացման ագրեկատ` չորանոց կառուցելուն:

Նախաձեռնության ղեկավար, «ՀԱՅ ՁՆԵՌ ՊԱՊ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ամինե Պետրոսյանն ասաց, որ իրենց հիմնադրամը լրագրողական բարեգործության, սոցիալական աշխատանքի, մարդասիրական քարոզչության համադրություն է. «Փորձելով օգտագործել մեդիա միջոցները (լրագրողական հոդվածներ, տեսանյութեր, ֆոտոշարքեր)` մենք ուզում ենք ներկայացնել մեր հայրենիքի՝ հիմնականում սահմանամերձ, կամ ինչպես իրենք են իրենց հաճախ կոչում` սահմանապահ գյուղերի առօրյան: Սովորաբար ներկայացնում ենք ընտանիքների պատմություններ, և այս ամբողջը սկսվել է հենց այդտեղից»:

Նա նշեց, որ Վազաշեն գյուղում գտել էին մի սոցիալապես բավական ծանր վիճակում գտնվող ընտանիք, նրանց պատմությունը ներկայացրել էին հոդվածի միջոցով և ֆիլմ էին նկարահանել, և արձագանք էին ստացել:

«Պետք է ասեմ, որ «ՀԱՅ ՁՆԵՌ ՊԱՊ»-ը կարելի է անվանել նար հասարակական արձագանքի նախաձեռնություն, որովհետր մեր խնդիրը, ուղերձը հենց դա է, որ հասարակությունն ինքը տեսնի և փորձի իր իսկ ուժերով շտկել ծանր իրավիճակը:

Կարդացեք նաև

10311897_687071058015986_1929449763_n

Այս ընտանիքի հետ կարողացանք լավ աշխատել, ընտանիքն ունեցավ տուն, փոքրիկ ֆերմա եւ հիմա բավական լավ վիճակում է գտնվում: Բայց լավ արդյունքը բավարարվածության զգացում չբերեց, և մենք հասկացանք, որ պատճառն այն է, որ այդ գյուղն ինքը լքված միայնակ մի ընտանիքի տպավորություն է թողնում: Ահա թե ինչու մենք մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո մտածեցինք, որ ճիշտ կլինի, որ հենց համայնքը ներկայացնենք որպես մի ընտանիք, որը օգնության կարիք ունի»,- ասաց նա:

Ա. Պետրոսյանի խոսքով`Վազաշանը երևակայական տարածք չէ, այն մեր հայրենիքի սահմանն է. «Եվ Վազաշենը միակը չէ, պարզապես մենք փորձում ենք մեր փոքրիկ հնարավորություններով մի գյուղում ստեղծել կենսունակ զարգացող և արժանապատիվ կյանքով ապրող համայնքի մի մոդել: Հաջողելու պարագայում մենք կցանկանայինք այս մոդելը առաջարկել հասարակության ուշադրությանը, միգուցե, իշխանություններին, բիզնեսմեններին և այլեն»:

Բանախոսն ասաց, որ իրենց ուղերձները հաճախ ունենում են անսպասելի արձագանքներ` քաղաքացիական նախաձեռնությունների, երիտասարդական խմբերի կողմից: Իսկ նկարիչների կողմից արված առաջարկը իրենց համար շատ հաճելի է:

«Արվեստը` Սահմանին» ցուցահանդեսի համակարգող, նկարիչ Սևան Նագաշյանն ասաց, որ ցուցահանդեսին ներկայացվում են գունանկար կտավ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակագործություն և գծանկար. «Բոլոր մասնակիցները տեղացի արվեստագետներ են: Նպատակը մեր սահմաններից մի քիչ դուրս գալն էր, որպեսզի մենք մեզ պատկերացնենք ընդհանուրի մեջ ու փորձենք ընդհանուրի մեջ տեսնելով` հասկանալ ու օժանդակել ծրագրին, քանի որ մենք հաճախ ենք մեր առօրյաում մոռանում, որ այս երկիրը միայն մայրաքաղաքը չի, կան նաև գյուղեր և բոլորս բախտակից ենք»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս