Իրանն Աֆղանստանում թմրանյութերի արտադրության դեմ պայքարի վերաբերյալ միջազգային կոնֆերանս է հրավիրում

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը միջազգային կոնֆերանս է հրավիրում՝ կապված Աֆղանստանում թմրանյութերի արտադրության դեմ պայքարի հետ: Կոնֆերանսը Թեհրանում անցկացվելու է մայիսի 12-ին: Կոնֆերանսն անցկացվում է իրանական Ազադ համալսարանի ֆինանսական աջակցությամբ:

Կոնֆերանսին մասնակցելու են Իրանի ու այլ երկրների գիտնականներ, դասախոսներ ու հետազոտողներ: Կոնֆերանսի գլխավոր թեմաներն են լինելու թմրանյութերի արտադրության դեմ պայքարը և այն նախաձեռնություններն ու գործնական քայլերը, որոնք միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի տվյալ ոլորտում:

Բացի այդ, քննարկվելու են տվյալ խնդրի հետ կապված ներքին, տարածաշրջանային ու միջազգային սպառնալիքների նվազեցման ուղիները:

Տեսանյութեր

Լրահոս