«Այն քաղաքական ուժը, որը կմտնի կոալիցիա, ես կհամարեմ, որ միակ նպատակը լակամանին մոտիկ լինելն է». Լյովա Խաչատրյան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Բարգավաճ Հայաստանի»՝ նոր ձևավորվող կառավարությունում ներգրավվածության և մասնավորապես սպորտի ոլորտն իր ձեռքը վերցնելու խոսակցություններին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը կտրուկ չի արձագանքել:

Նրա խոսքով, սպորտը և մշակույթը քաղաքականության հետ բացարձակ չեն առնչվում. «Բայց դա չի նշանակում, որ ԲՀԿ-ն մասնակիցն է լինելու և պատասխանատու կառավարության արտաքին և տնտեսական քաղաքականության, իսկ սպորտը և մշակույթը երբևիցե դրանց մաս կազմել չեն կարող»:

«Այն քաղաքական ուժը, որը կմտնի կոալիցիա, ես կհամարեմ, որ միակ նպատակը լակամանին մոտիկ լինելն է»:

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս