Բաժիններ՝

Օդեսայի մարզում ամրակետի վրա նռնակ են նետել. կա 7 վիրավոր (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Օդեսայի մոտ գտնվող ամրակետում պայթյուն է գրանցվել: Դրա հետևանքով վիրավորվել է 7 մարդ, այդ թվում նաև մեկ իրավապահ: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Տուժածներին տեղափոխել են բուժհիմնարկներ, ուր նրանց ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել քննիչներն ու փորձագետները: Օդեսացի ակտիվիստների խոսքերով՝ անհայտ անձինք ավտոմեքենայով մոտեցել են ամրակետին և նռնակ նետել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս