Մարզպետները չգիտեն՝ ինչ կլինի իրենց հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը երեկ փորձել է մարզպետերից պարզել, թե արդյոք տեղյակ են իրենց պաշտոնանկությունների մասին: «Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վրդովված հայտարարեց, որ ինքը որևէ բան չունի պատասխանելու, քանի որ դրա ժամանակը չէ. «Ինձ դա չի հետաքրքրում»:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ այդ առումով որևէ տեղեկություն չունի: Հարցին՝ իսկ գոնե տեղյակ է արդյոք՝ գոհ են իր կատարած աշխատանքից, թե ոչ, նշեց. «Շիրակի մարզի ժողովրդին հարցրեք, ես չեմ կարող որևէ բան ասել, իրենք պետք է տան իմ աշխատանքի գնահատականը:

Երբևիցե գոհունակության կամ դժգոհության մասին բան չեմ լսել»: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ շատ վստահ հայտարարեց, որ նման բան իրականում չկա ու իրենք այդ հարցը չեն քննարկել: «Նման հարց չկա ու չի քննարկվում»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս