Խոսրով Հարությունյան. «Մարտի 1-ի քաղաքական միակ դերակատարը Ռոբերտ Քոչարյանը չէր». aravot.am

«Կներեք, Մարտի 1-ի քաղաքական միակ դերակատարը Ռոբերտ Քոչարյանը չէր»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ Խոսրով Հարությունյանի, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: Ուստի մենք հետաքրքրվեցինք՝ նրա ժամանակ եղավ Մարտի 1 եւ Հոկտեմբերի 27, Ձեր կարծիքով ժողովուրդն այդ երկու ցավալի միջադեպերը կարո՞ղ է ներել նրան, մոռանալ՝ նրան նորից ընդունելու համար: Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Թույլ տվեք չմեկնաբանել: Ես չեմ կարծում, որ նույնիսկ այս առիթով, այդ կարեւոր, մեզ համար շատ ողբերգական իրադարձությունները պետք է քննարկումների առարկա դառնան: Ես այդ կարծիքին չեմ: Դրանք առանձին ֆրագմենտներ են՝ շատ պատասխանատու, շատ ցավալի, բայց ֆրագմենտներ, որոնք պետք է առանձին վերլուծել: Ես այդ կարծիքին եմ: Չի կարելի Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը հանգեցնել բուն Մարտի 1-ին: Նրա գործունեության ժամանակ դրականն էլ է եղել, բացասականն էլ է եղել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս