Բաժիններ՝

Ուկրաինայի սահմանի մոտ նկատվում են «Խաղաղապահ առաքելություն» գրությամբ ռուսական տանկերի տեղաշարժեր. մամուլ

Օnline.ua-ի փոխանցմամբ՝ ռուս-ուկրաինական սահմանի մոտ նկատվել է ռուսական զրահատեխնիկայի տեղաշարժ: Ընդգծվում է, որ ռուսական զորքերի տեխնիկայի շարասյունը Կամենսկից ավտոմայրուղով շարժվել է դեպի Կռասնի Սուլին (Ռոստովի մարզ):

Առկա տեղեկությունների համաձայն, ռուսական զորքերը գտնվում են ուկրաինական սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա: Սլավյանսկում սոցցանցերի օգտատերերը հայտնել են, որ տանկերի, զրահատրանսպորտների ու հետևակայիններին փոխադրող «ԿԱՄԱԶ» տիպի բեռնատարների վրա գրված է «Խաղաղապահ առաքելություն»:

Նույն տվյալներով՝ տեխնիկայի շարասյանը հաջորդում է 12 մարտական ուղղաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս