Սերժ Սարգսյանի ինքնաթիռը՝ Պրահա մեկնելուց առաջ (լուսանկար)

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը «Twitter»-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ամեն ինչ պատրաստ է՝ Պրահա մեկնելու համար: «Պատրաստվում ենք չվերթի դեպի Պրահա»,-«Զվարթնոց» օդանավակայանից գրել է նա՝ տեղադրելով նաեւ ինքնաթիռի լուսանկարը՝ Արարատ լեռան ֆոնին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Պրահա է մեկնում՝ մասնակցելու Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի հինգերորդ՝ հոբելյանական գագաթաժողովին: Գագաթաժողովին մասնակցելու են ԵՄ-ի Արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնը, եվրոպական քաղաքականության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաեւ «Արևելյան Գործընկերություն» ծրագրի անդամ երկրների նախագահները:

52797

Տեսանյութեր

Լրահոս