Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ» բանկը. «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը։

«Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարիղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։

Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի։ Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին առաջարկել են նաև Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում աշխատել որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, սակայն Տ. Սարգսյանը որևէ հստակ որոշում դեռևս չի կայացրել։

Բանն այն է, որ Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ, ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս