Բաժիններ՝

Սենատոր Բոքսերը պարտավորվել է շարունակել Հայոց ցեղասպանությունն ամբողջովին ճանաչելու ուղղությամբ տարվող աշխատանքը. amerikayidzayn.com

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Բարբարա Բոսքերը պարտավորվել է շարունակել Հայոց ցեղասպանության ամբողջովին ճանաչելու ուղղությամբ տարվող իր աշխատանքը, հաղորդում է amerikayidzayn.com-ը:

Այս մասին հայտարարություն է հրապարակվել սենատորի պաշտոնական կայքում, որտեղ սենատորը հիշեցրել է, որ վերջերս միացել էր ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկու կուսակցությունների ներկայացուցիչ իր աշխատակիցներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցող Սենատի թիվ 410 բանաձևի շուրջ կապակցությամբ անցկացված քվեարկության ժամանակ:

«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձևը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով 1915-ից մինչև 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ ցեղասպանություն», – գրում է սենատորը՝ հավելելով. «Բանաձևը, բացի այդ, կարգադրում է ԱՄՆ-ի նախագահին երաշխավորելու, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն արտացոլում է մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրների համապատասխան ըմբռնումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս