Ն.Զոհրաբյան. Կուզենայի տեսնել ինքնաբացահայտված աղանդավորներին. panorama.am

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր մի զեկույց, որը նվիրված էր աղանդների քայքայիչ գործունեությանը: Panorama.am-ը գրել է, որ զեկույցի քննարկման շրջանակում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել և պաշտպանել զեկույցի հեղինակին: Պարզվում է, որ դրանից հետո պատգամավորի հասցեին սուր քննադատական ելույթներ են հնչել մի շարք կազմակերպությունների կողմից: Այդ մասին panorama.am-ը զրուցել է Ն. Զոհրաբյանի հետ:

– Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում ներառված էր ֆրանսիացի պատգամավոր Ռուդի Սալեսի ներկայացրած զեկույցը, որը վերաբերում էր քայքայիչ աղանդներից անչափահասների պաշտպանությանը: Դուք պաշտպանել եք ներկայացված բանաձևը և ձեր ելույթում սատարել եք պատգամավորի առաջարկները, ինչից հետո տարբեր աղանդավորական կազմակերպություններ Ձեր դեմ արշավ են սկսել` պահանջելով անգամ Ձեր հրաժարականը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս աղմուկը:

– Այո, ես ոչ միայն պաշտպանել եմ Ռուդի Սալսեի զեկույցը, այլ նաև կոչ եմ արել ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարաններին հստակեցնել իրենց ազգային օրենսդրությունը` անչափահասներին քայքայիչ աղանդներից պաշտպանելու համար: Եվ իմ այդ ելույթից հետո ինձ ևս հասնում են տեղեկություններ, որ որոշ աղանդավորական կազմակերպություններ իմ դեմ սրբազան պատերազմ են հայտարարել:

Ի դեպ, նախորդ գումարման խորհրդարանում Արմեն Աշոտյանը և ես հանդես եկանք օրենսդրական նախաձեռնությամբ, որին այնուհետ միացան մեր այլ գործընկերներ ևս, և այն ընդունվեց առաջին ընթեցրմամբ, ինչը հստակ մեխանիզմներ էր սահմանում` պաշտպանելու մեր հայրենակիցներին հոգեորսության ճիրաններից: Եվ այդ ժամանակ ևս մի քանի կազմակերպություն նույն սրբազան պատերազմը սկսեցին Աշոտյանի և նախագծի մյուս համահեղինակների դեմ:

Գիտեք, ի՞նչն է ինձ համար իրապես զարմանալի. փաստորեն, տվյալ կազմակերպությունները հրապարակային խոստովանում են և ընդունում են, որ իրենք քայքայիչ աղանդ են և իրենց գործունեության նպատակը անչափահասներին քայքայիչ աղանդների մեջ ներքաշելն է: Անկեղծ ասած` ավելի հրապարակային ինքնախոստովանություն դժվար էր անgամ պատկերացնելը: Ուստի, եթե այդ կազմակերպությունները բարի լինեն հրապարակել իրենց անունները, ողջ հանրությունը, մենք բոլորս բաց և հրապարակային կտեղեկանանք, թե ո՞ր կազմակերպություններն են, որ իրենք իրենց համարում են քայքայիչ աղանդ, որոնց նպատակը մեր երեխաներին կործանելն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս