Բաժիններ՝

Գյումրիում Գագիկ Ծառուկյանի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան Յուրի Վարդանյանի. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ընդունելով ու պարգևատրելով Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին, հպարտ-հպարտ հայտարարել է. «Ես Գյումրու պատահական քաղաքապետ չեմ` մեր Արթուրը մի միավոր անգամ չզիջեց թուրքին, հալալ է գյումրեցիներին, հալալ է, հենց ձեզանով ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ Հայաստանը կարող է բարձր տեղ ունենալ աշխարհում»:

Գյումրու քաղաքապետը ստիպված եղավ հազար անգամ ներողություն խնդրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հորից ու մարզիչից` Գևորգ Ալեքսանյանից, հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի խայտառակ պայմանների համար: «Ես գիտեմ, որ մարզադպրոցում լուրջ խնդիրներ կան, պարոն Ալեքսանյան, գիտակցում եմ, որ էսպիսի սպորտսմեն ունենալ ու էդ կարգի վատ պայմաններով դպրոց… ուղղակի անհամատեղելի է, բայց մենք ուզում են լուծել այդ պրոբլեմը…Աշխատում ենք սպորտնախարարության հետ, բայց ոնց որ թե չի ստացվում: Ամեն ինչ պիտի անենք՝ այս տարվա պետական բյուջեի մեջ այս դպրոցի վերանորոգման խնդիրը մտցնելու: Քաղաքապետարանը ևս կփորձի իր ուժերի չափով օժանդակել, եթե մի ծրագիր լինի: Ես անպայման խոսելու եմ օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը մի բանով անպայման կօգնի, որովհետև սա լուրջ տրադիցիա ունեցող դպրոց է, չեմպիոններ տված»,- ասել է Ս. Բալասանյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս