Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալել են ռազմածովային ուժերի նախկին հրամանատարին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովը: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:

Սուլթանովը ձերբակալվել է որպես կասկածյալ Ադրբեջանի զինդատախազության հարուցած քրեական գործով: Սուլթանովը մեղադրվում է ծառայողական կեղծիքների ու խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ: Սուլթանովն այս տարվա մարտին պաշտոնանկ էր արվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանում կալանքի տակ էին վերցրել ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ Յունուս Մամեդովին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս