Բաժիններ՝

«Արմենիա» հեռուստաընկերությունում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության 6-րդ հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս