«Անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը». Թովմասյանը՝ Քոչարյանի մասին. ԳԱԼԱ

«Որպես քաղաքական երևույթ՝ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, պետք է դա անել բացահայտ, մենք անցել ենք այն ժամանակները, երբ դու կարող էս քողարկված տեսքով ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասել: Եթե քաղաքական պրոցեսները քեզ չեն հետաքրքրում, ապա նրանց էլ պետք չէ անդրադարձ կատարել, եթե դու պատրաստ էս քաղաքականություն մտնել, բաց ասել, որոնք են քո ծրագրերը, ապա պետք է այս գործելաոճին վերջակետ դնել»,- ԳԱԼԱ-ի խնդրանքով անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ նշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

Թովմասյանի կարծիքով՝ ՍԴ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն իրավիճակով, որը ստեղծված է երկրում, նշում է. «Դրա վառ ապացույցն են նաև այն երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ունեին նույն կառավարման համակարգը, խոսքը վերաբերում է և՛ Ուկրաինային, և՛ Վրաստանին, և ՛ արևելաեվրոպական մի շարք երկրներին»,- նշել է Թովմասյանը՝ հավելելով՝ գործող կառավարման համակարգում կան լրջագույն խնդիրներ, այդ թվում նաև մարդու իրավունքների և ազատությունների բաժնում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս