Մանվել Եղիազարյանը՝ նոր նշանակումների մասին. Այսօր լավ տեսակի ժամանակը չէ, վատն է պահանջված (տեսանյութ)

«Ես հայ քրիստոնյա եմ, Աստված պատգամել է մարդկանց ճանաչել իրենց գործերով: Թե ինչ գործ է կատարել Հովիկ Աբրահամյանը, բոլորը լավ գիտեն: Այսօր, որ նա վարչապետ է նշանակվել, նրա կատարած գործն ի՞նչ պետք է լինի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ խոսելով ՀՀ կառավարությունում նոր նշանակումների մասին:

Ըստ նրա՝ եթե մի ժողովուրդ չունի 10-100 կարգին զավակներ, որ երկիրը կարգի բերեն, այդ ժողովուրդը կործանման է արժանի, բայց ավելի շատ արժանիները կան, քան կարելի է պատկերացնել. «Այսօր այդ լավ տեսակի ժամանակը չէ, վատն է պահանջված»:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս