Միակ «տղամարդու» ջղաձգումները կամ՝ինչո՞ւ է «նյարդացել» «վոյինը». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթում կարդում ենք. «Ռոբերտ Քոչարյանը նորից խոսեց, նա կրկին հարցազրույց է տվել իր ոչ պաշտոնական` 2rd.am կայքին: Առիթը վերջերս Սերժ Սարգսյանի կողմից արված սահմանադրական փոփոխությունների առաջարկն է` անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Սակայն Քոչարյանի արձագանքի տողատակերն, իհարկե, ավելին են, քան սահմանադրական բարեփոխումների առաջարկների թեմային անդրադարձը, որը նախ՝ ոչ դեռ քննարկված է, ոչ էլ, առավել եւս, հասարակության կողմից ընդունված:

Բայց Քոչարյանը հարկ է համարել արձանագրել. «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»: Հետաքրքիր է, թե երբվանից է սկսել Քոչարյանը հանդես գալ հասարակության անունից: Իսկ այն, որ իր հովանավորյալ կուսակցությունը` ԲՀԿ-ն, ժամանակին կարեւորում էր կառավարման խորհրդարանական համակարգին անցումը, այսօր` ոչ, սա էլ, կարծես, պակաս «կասկածելի» փաստ չէ: Ինչեւէ, ինչպես այսօր, այնպես էլ Քոչարյանի իշխանավարման տարիներին չի եղել երկրի առջեւ ծառացած որեւէ կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտեր Սահմանադրությունը. այստեղ բանավիճելը նույնիսկ ավելորդ է…»:

«…Իրականում Քոչարյանի վերջին հարցազրույցի հիմքում ընկած է Սերժ Սարգսյանի` օրեր առաջ արտահայտած հետեւյալ միտքը. «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այս նախադասությունը Քոչարյանը, հավանաբար, համարել է իր ապագա ծրագրերի հանդեպ բավական կոնկրետ ակնարկ եւ այդ իսկ պատճառով իր հարցազրույցով որոշել է «ըստ արժանվույն» հակադարձել…»,- գրում է թերթը:

Էմմա Գաբրիելյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս