Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ-ը չեղյալ է հայտարարել Իրակլի Օկրուաշվիլիի գրանցումը՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ը երեկ չեղյալ է հայտարարել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի թեկնածությունը՝ որպես Գորիի քաղաքապետ: Նախկին նախարարի դեմ բողոք էին ներկայացրել երկու կուսակցություն՝ Ժոովրդական կուսակցությունը և «Հանուն արդար Վրաստանի» շարժումը:

Այդ կուսակցությունների առաջնորդներ Մամուկա Գիորգաձեն ու Սերգո Ջավախաձեն միմյանցից անկախ բողոքարկել են Օկրուաշվիլիի գրանցումը՝ հայտարարելով, որ պաշտպանության նախկին նախարարը վերջին տարիներին չի բնակվել Վրաստանում:

Բողոքը բավարարվել է, քանի որ Օկրուաշվիլին ապաստան էր ստացել Ֆրանսիայում և վերջին շրջանում ապրում էր այնտեղ: Նա Վրաստան է վերադարձել 2013 թվականին՝ իշխանափոխությունից հետո: Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հունիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս