Բաժիններ՝

Սև ծով է մտել ամերիկյան ևս մեկ ռազմանավ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Taylor (FFG-50) հրթիռակիր ֆրեգատը հունական Կրետե կղզում վերանորոգում անցնելուց հետո Բոսֆորի նեղուցով վերադարձել է Սև ծով:

Ֆրեգատը զինված է Mark 75 հրետանային սարքավորմամբ, Phalanx CIWS զենիթային հրետանու համալիրով, SM-1 ղեկավարվող զենիթային հրթռներով, Harpoon հականավային հրթիռներով ու AN/SLQ-32 ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգով:

USS Taylor ֆրեգատը Սև ծովում գտնվել է նաև Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին: Այս տարվա ապրիլին Սև ծովում են հայտնվել ամերիկյան Donald Cook և Truxtun էսկադրոնային ականակիրները և ֆրանսիական Dupleix հակասուզանավային ֆրեգատը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս