Աղվան Վարդանյանը համաձայն չէ Սերժ Սարգսյանի հետ. «Առավոտ»

««Դեռեւս 2013 թ. հունվարին է հանրապետության նախագահն ասել, որ մեր ժամկետն անսահման չի, եւ որոշակի խելամիտ ժամկետից հետո, եթե Թուրքիան իր պարտավորությունը չկատարեց, մենք կարող ենք ետ կանչել մեր ստորագրությունը», – «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ՊՆ կատարած այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հայտարարություններին՝ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը։

«Հիշեցնենք, որ ժամանակին ՀՅԴ-ն լքեց կոալիցիան՝ ՀՀ-ի արտաքին քաղաքական առաջնայնություններում անհամաձայնությունների, մասնավորաբար՝ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով։

Վերջին նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՅԴ-ն հրապարակեց երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու իր տեսլականը՝ յոթ կետով, որոնցից մեկն էլ արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչն է։

Ի դեպ, Աղվան Վարդանյանը համաձայն չէ նախագահ Սարգսյանի՝ ՊՆ-ում հնչեցրած որոշ դիտարկումների հետ։ Նա, մասնավորաբար, կարծում է, որ եթե չլիներ «Ոչ»-ի շարժումը, ՀՅԴ-ի ղեկավարած հասարակական ընդվզումը՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում, մեր զրուցակիցը վստահ է, որ չէինք ունենա նախ՝ արձանագրությունների ստորագրման օրը հանրապետության նախագահի ելույթը, ապա՝ ՍԴ-ի հայտնի որոշումը արձանագրությունների վերաբերյալ։

«Իսկ Թուրքիային ընդառաջ չգնալը, չստորագրելն առավելապես պայմանավորված է այն հստակեցումներով, որ իշխանությունները, այդ թվում՝ ՍԴ-ն, պարզեցին կամ հաստատեցին, թե Հայաստանն ինչ է հասկանում այս խնդիրներով։

Իսկ որ Թուրքիան նպատակ ուներ նախապայմաններ ձեւակերպել, որ դրանք ձեւակերպված էին, եւ որ շարունակելու էր նախապայմաններով խոսել ՝ ակնհայտ էր», – ի հեճուկս նախագահի այն դիտարկումների, թե Թուրքիան փորձեց նախապայմաններ առաջադրել, որի պատճառով էլ գործընթացը մտավ փակուղի եւ այսօր սառեցված է, ասաց Աղվան Վարդանյանը՝ վստահ, որ միայն ՍԴ-ի ճշգրիտ որոշումը խնդիրն իր տեղը դրեց։ ՀՅԴ-ական գործչի կարծիքով՝ վաղուց արդեն ժամանակն է, որ հանրապետության ղեկավարությունը կրկին անդրադառնա այս հարցին, մանավանդ՝ Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, ճիշտ ժամանակն է»,- գրում է «Առավոտ» թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս