Կադրային ճգնաժամ և քաոս` ՀՀԿ-ում. «Ժողովուրդ»

«ՀՀԿ-ում ղեկավար պաշտոններում կադրային նշանակման ճգնաժամ է։ Բանն այն է, որ եթե Գալուստ Սահակյանն առաջիկայում դառնա ԱԺ նախագահ, ապա ՀՀԿ-ում չգիտես, թե ում նշանակեն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով «Համենայնդեպս, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, այս օրերին ՀՀԿ-ում այս առումով ուղղակի քաոս է։

Ընդ որում, ինչպես նշեց մեր աղբյուրը, Գալուստ Սահակյանին էլ «լավ օրից չէ», որ ցանկանում են ԱԺ նախագահ դարձնել։ Պարզապես ուրիշ հարմար թեկնածու չունեն, հատկապես՝ Դավիթ Հարությունյանի՝ կառավարություն գնալուց, եւ Կարեն Կարապետյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո։ Շատերի մոտ ներքին համոզմունք կա, որ հատկապես այս խորհրդարանը ժամանակավոր է, եւ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս