Բաժիններ՝

Femen-ը բողոքի ակցիա է անցկացրել Եվրոպայում ֆաշիզմի տարածման դեմ (տեսանյութ)

The Local-ի փոխանցմամբ՝ Femen շարժման ակտիվիստուհիներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ելիսեյան դաշտերում գտնվող Maison des Centraliens հյուրանոցի մոտ, ուր մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին մամուլի ասուլիս է հրավիրել ֆրանսիական աջ արմատական Ազգային ճակատը, որը գլխավորում է Մարի Լե Պենը:

Ֆեմինիստուհիները հանդես են եկել Եվրոպայում ֆաշիզմի համաճարակի տարածման դեմ: Ակցիան լուսաբանող լրագրողները հայտնել են, որ ակցիային մասնակցել է մոտ 20 աղջիկ, որոնք իրենց դեմքին նկարել են հիտլերյան բեղեր, իսկ կրծքին՝ սվաստիկայի տեսքով ԵՄ-ի դրոշներ:

Femen-ի 23 ներկայացուցիչները հայտարարել են, որ ֆաշիզմն իր արմատներն է ձգում ողջ Եվրոպայում և հանդես են եկել դրա դեմ: Ակցիան տևել է մոտ 10 րոպե, ինչից հետո ոստիկանությունը շրջափակել է նրա մասնակիցներին ու ձերբակալել:

Քաղաքագետների կարծիքով՝ Ազգային ճակատը, որը մարտին վստահ հաղթանակ է տարել ՏԻՄ ընտրություններում, հաջողության է հասնելու մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս