Բաժիններ՝

Բամբիռը երաժշտական նոր տեսահոլովակ է թողարկել

Վինսենտ Մունը անկախ ռեժիսոր է, ով աշխատում է Փարիզում, և ով Take Away ցուցադրությունների գաղափարի հեղինակն է: Նա աշխատել է այնպիսի հայտնի կատարողների հետ, ինչպիսիք են R.E.M, Arcade Fire, The Kooks, Beirut և այլ խմբերը:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Վինսենտ ճանապարհորդել է երկրագնդով՝ իր պայուսակում ունենալով մի տեսախցիկ և վավերագրելով տեղացի ֆոլկլորներ, հոգևոր երաժշտություն, կրոնական ծեսեր՝ Collection Petites Planètes ընկերության համար:

Նա Հայաստանում էր մի քանի ամիս առաջ ու նկարահանել էր, թե ինչպես է Բամբիռը նվագում «Խիո» երգը, որը մի քանի հին հայկական երգերի մեկնաբանություն է:

Երաժշտական տեսահոլովակը Վինսենտի առաջիկա ֆիլմի մի մասն է: Ֆիլմը կոչվում է «L’Arménie, par la grâce de Dieu»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս