Արտաշես Գեղամյանը` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին. «Տեղին կլինի պարոն Քոչարյանի հարցազրույցի պարզաբանումները ճշտել իր գրասենյակից»

Այսօր հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը, որում նա քննադատում է գործող իշխանությունների քաղաքականությունը` մասնավորապես նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների հարցում:

«Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք:

Սահմանադրության ցանկացած վերաձեւում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության եւ առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաեւ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ»,- հարցազրույցում մասնավորապես նշել է Քոչարյանը:

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռ. Քոչարյանի հարցազրույցին, նշեց հետևյալը. «Կարծում եմ` տեղին կլինի պարոն Քոչարյանի հարցազրույցի պարզաբանումները ճշտել իր գրասենյակից: Կարծիք է հայտնել առաջիկա սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ես այդ կարծիքն ընդունել եմ ի գիտություն»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ինչո՞ւ է խուսափում գնահատական տալուց, Գեղամյանը պատասխանեց. «Ամենաճշգրիտ գնահատականը ես տվեցի, պարզապես Դուք չեք ուզում` այդ գնահատականի ենթատեքստը ճշտեք»:

Տեսանյութեր

Լրահոս