Բաժիններ՝

Բարաք Օբաման մեկնում է ասիական շրջագայության

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այս շաբաթ մեկնարկում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Արևելա և հարավ-արևելաասիական շրջագայությունը, որի շրջանակներում Օբաման այցելելու է Ճապոնիա, Հարավային Կորեա, Մալայզիա ու Ֆիլիպիններ:

Օբամայի ասիական շրջագայությունը մեկնարկելու է Ճապոնիայից, ապրիլի 23-ին նա կժամանի Տոկիո: Ընդգծվում է, որ Օբամայի այդ այցը տեղի է ունենում վերջին շրջանում Հարավ-չինական ծովի կղզիների պատճառով Չինաստանի ու տարածաշրջանի երկրների միջև առկա լարվածության ֆոնին:

Օբամայի այդ այցը հանդիսանալու է նաև ԱՄՆ-ի ասիական դաշնակիցների բարոյական աջակցության ցուցաբերում՝ ընդդեմ Չինաստանի ու Ռուսաստանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս