Բաժիններ՝

Սիրիայի նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին: Այս մասին հայտնել է երկրի խորհրդարանի նախագահ Ջիհադ ալ-Լահամը:

Այսօր Սիրիայում մեկնարկել է նախագահի թեկնածուներին գրանցելու գործընթացը: Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել մի քանի թեկնածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս