Վրաստանն ու ՌԴ-ն օրեր անց քննարկելու են կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը քննարկելու են կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման հարցը:

Աբաշիձեն մանրամասնել է, որ ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչներն այդ հարցը քննարկելու են այս տարվա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին. «Դա բխում է մեր շահերից, մոտենում է զբոսաշրջային սեզոնը, և որքան շատ լինեն չվերթները, այնքան շատ զբոսաշրջիկներ կժամանեն Ռուսաստանից և ոչ միայն»:

Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցությունը չեղյալ է հայտարարվել 2006 թվականին՝ կապված երկու երկրների միջև հարաբերությունների սրման հետ:

2008 թվականին այն որոշ ժամանակով վերականգնվել է, սակայն օգոստոսյան պատերազմից հետո վերստին վերջ է տրվել դրան: Ներկայումս Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ իրականացվում են միայն չարտերային թռիչքներ: 

Տեսանյութեր

Լրահոս