Բաժիններ՝

Գիտնականները ստեղծել են լազերային հրանոթ, որն ունակ է առաջացնել անձրև ու կայծակ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Արիզոնայի համալսարանի գիտնականները ստեղծել են լազերային սարք, որը հնարավորություն է տալիս առաջացնել անձրև ու կայծակ: Նշվում է, որ թեև այդ գաղափարը նոր չէ, սակայն ցայժմ չի հաջողվել ստեղծել մեծ հեռահարության նման սարք:

Դա բացատրվում է նրանով, որ մեծ ուժգնությամբ լազերային ճառագայթն արագորեն մարում է մթնոլորտային պայմաններում, ինչի պատճառով էլ նրա հեռահարությոնը եղել է բավական փոքր:

Արիզոնայի համալսարանի մասնագետների մշակած նոր տեխնոլոգիան տեսականորեն հնարավորություն է տալիս դա հասցնել ցանկալի հեռահարության: Այժմ լազերային հրանոթն ունակ է տասնյակ կիլոմետրեր հեռավորությունից առաջացնել անձրև կամ կայծակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս