Բաժիններ՝

Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատարը նշանակվել է ՌԴ Սևծովյան նավատորմի փոխհրամանատար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, դերծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ:

Բերեզովսկին նշանակվել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, սակայն մարտի սկզբին նա դավաճանել էր իր ուկրաինական երդմանը և անցել էր անջատողականների շարքերը: Նա նաև ղեկավար կազմից պահանջել էր անցնել Ռուսաստանի կողմը:

Ուկրաինայում հետաքննություն է սկսվել Բերեզովսկու նկատմամբ, որին մեղադրում են պետական դավաճանության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս