Բաժիններ՝

ՌԴ-ն ու Թուրքիան սկզբունքային համաձայնության են եկել «Երկնագույն հոսք» գազատարով մատակարարումների մեծացման շուրջ

Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն այսօր հանդիպելու է Թուրքիա ժամանած «Գազպրոմի» ղեկավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Մեդվեդևի հետ: Հանդիպման ժամանակ նրանք քննարկելու են ռուսական գազի գնի զեղչման, ռուսական «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցերը:

Լրագրողների հետ զրույցում Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը սկզբունքային համաձայնության են եկել «Երկնագույն հոսք» գազատարով գազի մատակարարման ծավալը մեծացնելու մասին:

Խոսքը գնում է Սև ծովի հատակով անցնող այդ գազատարով տարեկան 16 միլիարդ խորանարդ մետրը 19 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու մասին: Յըլդըզը հավելել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը շարունակում են բանակցել մասնավոր սեկտորի համար մատչելի գնով գազ գնելու շուրջ նոր պայմանագիր կնքելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս