Բաժիններ՝

«Արայ»-ը դատի է տվել ՏՄՊՊՀ-ին. pastinfo.am

«Արայ» ընկերությունը դիմել է վարչական դատարան` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2013թ. հուլիսի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Դեռևս 2012թ. դեկտեմբերին ՏՄՊՊՀ-ն հայտարարել էր, թե «Արայ» ընկերությունն Ամանորին ընդառաջ սպառողներին հաղորդագրություններ է ուղարկել հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք՝ որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ»:

Ըստ հանձնաժողովի՝ հաղորդագրություններ ստացած բազմաթիվ քաղաքացիներ, գայթակղվելով այդ առաջարկով, այցելել են խանութ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է միայն սահմանափակ թվով ապրանքների վրա, հիմնականում` բավական թանկարժեք տեսականու: Բացի այդ, նույն պայմանները հասանելի են եղել նաև այն հաճախորդներին, ովքեր հաղորդագրություններ չեն ստացել:

Մանրամասներն ` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս