Բաժիններ՝

Բաց ծովում առաջին անգամ կարող են հանդիպել ռուսական ու ամերիկյան մարտական դելֆինները. Известия

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան մարտական դելֆինները մասնակցելու են Սև ծովում ՆԱՏՕ-ի ամառային զորավարժություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Թոմ Լապուցան, ով պատասխանատու է ծովային կաթնասունների համար:

Նրա խոսքերով՝ զորավարժություններին մասնակցելու է 20 դելֆին և 10 ծովառյուծ: Լապուցան հավելել է, որ նրանց մասնակցությամբ զորավարժությունները տևելու են առավելագույնը 20 օր (1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայի համաձայն, Սև ծովում ափ չունեցող երկրների ռազմանավերի համար Սև ծովում գտնվելու առավելագույն ժամկետ է սահմանված 21 օրը):

Լապուցան ընդգծել է, որ ամերիկյան մարտական դելֆինները փորձարկելու են նոր հակառադար, որը նախատեսված է արձագանք որսող թշնամական սարքերն ապակողմնորոշելու համար: Միևնույն ժամանակ մարտական դելֆիններն ու ծովառյուծները կզբաղվեն ականների ու մարտական ջրասուզակների փնտրտուքով:

Թերթն ընդգծում է, որ առաջին անգամ բաց ծովում կարող են հանդիպել ռուսական ու ամերիկյան մարտական դելֆինները: Այսօր աշխարհում գոյություն ունի մարտական դելֆինների նախապատրաստման միայն երկու կենտրոն, որոնցից մեկը գտնվում է Սան Դիեգոյում, իսկ երկրորդը՝ Սևաստոպոլում:

Մարտական դելֆինների ու փոկերի անցած մարտական ուղուն կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս