Ռուսաստանը միջազգային համաձայնագրերն օգտագործում է նոր նվաճումների համար. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ուկրաինացի բարեկամների համար Faebook-ի իր էջում պատմական էքսկուրս է կատարել ռուս-վրացական հարաբերություններում.

«Ռուսաստանը հակամարտությունների գծով Վրաստանի հետ ստորագրել է բազում պայմանագրեր, այդ թվում նաև միջազգային միջնորդությամբ, որոնց թվում են Դագոմիսի, Սոչիի ու Մոսկվայի պայմանագրերը, Սարկոզի-Մեդվեդև պլանի 6 կետերը:

Ռուսաստանը գրեթե անմիջապես ոչ միայն խախտել է այդ պայմանագրերից յուրաքանչյուրը, այլև դրանցից գրեթե բոլորը նա օգտագործել է որպես իր նվաճումների գործիք: Օրինակ, Սոչիի պայմանագրից անմիջապես անց նվաճվեց Սուխումը, իսկ Սարկոզի-Մեդվեդև պայմանավորվածությունից հետո՝ Վրաստանի Ախալգորիի շրջանը»:

Սաակաշվիլին հավելել է, որ ավելի ուշ Կրեմլը Սարկոզի-Մեդվեդև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը պատճառաբանել է նրանով, որ դրանից հետո ի հայտ են եկել «նոր իրողություններ», ինչն էլ նրան ազատում է ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունից:

Տեսանյութեր

Լրահոս