Բաժիններ՝

Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

Ադրբեջանում ձերբակալվել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ, հաղորդում է Regnum գործակալությունը` վկայակոչելով ձերբակալվածի փաստաբանին:

Ներկայումս լրագրողին պահում են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պետական դավաճանության հոդվածի հատկանիշներով:

Փաստաբանի հարցին` թե կոնկերտ ինչպիսի «պետական դավաճանության» մասին է խոսքը, քննիչը պատասխանել է «լրտեսության»: «Կարծում եմ, Միրկադիրովին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսության համար»,- ասել է փաստաբան Աղաեւը: Միրկադիրովը Թուրքիայից Ադրբեջան էր արտաքսվել ապրիլի 19-ին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս