Ղարաբաղը կա Պուտինի ծրագրերում, բայց այն «Ռուսական աշխարհին» միացնելը բարդ կլինի. Պիոնտկովսկի. 1in.am

Մերձբալթիկան, Ղարաբաղը «Ռուսական աշխարհի հայեցակարգի» մի մասն են: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ռուս հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, սյունյակագիր Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ռուսական միջամտությանը Հարավարևելյան Ուկրաինայում և Մերդնեստրում, ապա ռուսական զավթողական քաղաքականության մյուս հավակնություններին:

Անդրեյ Պիոնտկովսկին նշել է, որ համաձայն է շրջանառվող այն տեսակետներին, թե Ուկրաինայում իր «մաքսիմում պլանն» իրագործելուց հետո Պուտինը կշարժվի դեպի Մերձբալթիկա և Ղարաբաղ:

«Երեկ իրականում Ժնևում, կարելի է ասել, կայացավ Ուկրաինայի հանձնումը Պուտինին, այսինքն՝ Պուտինը կստանա այն, ինչ նա երեկ անվանում էր Նովոռոսիա, 6-7 ուկրաինական շրջաններ: Պուտինը, հստակ իմանալով Արևմուտքի և ՆԱՏՕ-ի քաղաքականությունը, բնականաբար, կշարժվի դեպի Էստոնիա: Պուտինը մեծ հաճույքով կճանաչի Էստոնիայի Նարվա քաղաքի բնակիչների հանրաքվեի արդյունքները. նրանք, բնականաբար, կցանկանան վերամիավորվել ռուսական աշխարհի հետ:

… Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այն, ըստ իս, Պուտինի օրակարգի առաջին հարցը չէ, քանի որ այստեղ հարցը բարդ է, ԼՂ-ն ՌԴ-ին միացնելը շատ բարդ կլինի: Բայց ԼՂ-ն, ինչպես վերջին 20 տարիների ընթացքում, օգտագործվելու է Պուտինի կողմից որպես շանտաժի լծակ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, նույնիսկ նաև Վրաստանի դեմ, քանի որ ԼՂ-ի շուրջ ռազմական բախումների ցանկացած սցենարի դեպքում ՌԴ-ն կպահանջի մի միջանցք Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազաների և Թբիլիսիի միջև: Քանի որ և՛ ներկայիս ղեկավարությունը, և՛ Սաակաշվիլին նույն կերպ են վերաբերվում Պուտինի ռեժիմին»,- մեկնաբանել է Անդրեյ Պիոնտկովսկին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս