Բաժիններ՝

Ղրիմի թաթարների առաջնորդներից Ջեմիլևին չեն թույլատրել մուտք գործել Ղրիմի տարածք

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղրիմի թաթարների առաջնորդներից Մուսթաֆա Ջեմիլևին չեն թույլատրել մուտք գործել Ղրիմի տարածք: Այս մասին հայտնել է «5-րդ հեռուստաալիքը»:

Վերջինիս հաղորդմամբ` ռուսական կողմի վերահսկած Չոնգարի սահմանային անցակետում Ջեմիլևից խլել են նրա փաստաթղթերը` հրաժարվելով բացատրել, թե ինչի հիման վրա են արգելում նրան մուտք գործել թերակղզու տարածք:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Ջեմիլևը Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթումից հետո Անկարային խնդրել էր Բոսֆորի նեղուցը փակել ռուսական ռազմանավերի առջև և թուրքական նավատորմն ուղարկել թերակղզու ափերը, որպեսզի ագրեսորն իրեն այդքան վստահ չզգա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս