Բաժիններ՝

Տուրչինովն ու Յացենյուկը խոստացել են իշխանության ապակենտրոնացում և ռուսերենին պաշտոնական կարգավիճակի հատկացում

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը և վարչապետ Արսենի Յացենյուկը համատեղ դիմել են Ուկրաինայի ժողովրդին:

Տուրչինովը նշել է, որ թեև իրենք բոլորն էլ տարբեր են, սակայն մեկ կարևոր բան միավորում է իրենց բոլորին, և դա այն է, որ իրենք բոլորն էլ հանդիսանում են ինքնիշխան, անկախ Ուկրաինայի քաղաքացի, ինչի համար էլ պետք է անեն ամեն հնարավոր բան, որպեսզի իրենց սերունդներին չզրկեն դրանից:

Տուրչինովն Ուկրաինայի քաղաքացիների միջև խաղաղության ու համաձայնության հասնելու համար խոստացել է իշխանության ապակենտրոնացում և պետական լեզու ուկրաիներենի հետ մեկտեղ ռուսերենին և մյուս լեզուներին, որոնցով խոսում է տեղի բնակչության մեծամասնությունը, պաշտոնական կարգավիճակի շնորհում:

Յացենյուկն ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է սահմանադրական համապարփակ բարեփոխումների անցկացմանը, որոնք կամրապնդեն շրջանների լիազորությունները, որոնց բնակիչները կընտրեն համապատասխան խորհուրդներ ու գործադիր կոմիտեներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս