Բաժիններ՝

Էջմիածին-Աշտարակ ճանապարհին` կամրջի մոտ, ոստիկանները զինամթերք են հայտնաբերել

Ապրիլի 18-ին, ժամը 11.50-ին, մի քաղաքացուց ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զինամթերք է թողնում Էջմիածին-Աշտարակ ճանապարհի աջակողմյան հատվածում` կամրջի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պարկի մեջ, հայտնաբերել է խոշոր տրամաչափի 4 փամփուշտ, 4 փամփշտակալ-շղթա և տարբեր տրամաչափի 106 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

ՀՀՈստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս