Բաժիններ՝

Նուբարաշենում Porsche Cayenne-ը 30 մետր գլորվելով կողաշրջվել է ձորում. Ժամանել են Նուբարաշենի թաղապետն ու ոստիկանապետը. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ`  ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն գյուղն ընկած ճանապարհահատվածում Նուբարաշենի վարչական տարածքում, մոտ 30 մետր ավտոմեքենան գլորվել է ձորը:

Վթարի մասին տեղեկացվել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ հնարավոր է վթարի հետևանքով տուժածներ լինեն:

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս