Բաժիններ՝

«Պաշտոնապես առաջարկությունը ստացել եմ շատ վերջերս». Դ. Հարությունյան. ԳԱԼԱ

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Վաչե Գաբրիելյանը, ով համարվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմներից:

ԳԱԼԱի լրագրողի հետ զրույցում նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ անակնկալի չի եկել: Հարցին, թե ե՞րբ է պաշտոնավարելու առաջարկությունը ստացել, քանի որ երկու օր առաջ նշել էր, որ նման առաջարկություն չի ստացել, Դ. Հարությունյանը պատասխանել է. «Պաշտոնապես առաջարկությունը ստացել եմ շատ վերջերս»:

Արդյո՞ք նշանակումը կապված էր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հարաբերություններով, քանի որ ըստ տեղեկությունների համարվում եք Հ. Աբրահամյանի թիմակիցներից մեկը: ԳԱԼԱ-ի լրագրողի այս հարցին Դ. Հարությունյանն արձագանքել է. «Ես լավ չեմ ընկալում այդ կատեգորիան, մենք բոլորս ունենք մեր ծրագիրը, որը փորձելու ենք կյանքի կոչել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս