Բաժիններ՝

Ժիրինովսկին Պետդումայում սկանդալ է սարքել՝ վիրավորելով հղի լրագրողուհու (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին սկանդալ է սարքել այսօր առավոտյան՝ Պետդումայի լիագումար նիստի սկսվելուց առաջ:

Ժիրինովսկին վիրավորել է Россия сегодня լրատվական գործակալության հղի լրագրողուհու: Վերջինս մոտեցել է Ժիրինովսկուն և հարցրել է, թե արդյոք արժե՞, որ Ռուսաստանն էլ պատասխան պատժամիջոցներ կիրառի Ուկրաինայի նկատմամբ, ով արգելել է Ռուսաստանի (արական սեռի) բնակիչների մուտքը:

Ի պատասխան՝ Ժիրինովսկին սկսել է վիրավորել նրան, ապա նաև նրա մոտ կանգնած մյուս լրագրողներին: Զայրացած Ժիրինովսկին նաև հղի լրագրողուհուն կանչել է իր մոտ, սակայն վերջինիս գործընկերները շրջապատել են աղջկան ու թույլ չեն տվել անել դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս