Բաժիններ՝

Facebook-ը գործարկել է ընկերների գտնվելու վայրի ու տեղաշարժերի մասին իրազեկող Nearby Friends հավելվածը

News.bcm.ru-ի փոխանցմամբ՝ Facebook հանրաճանաչ սոցցանցն իր բբջային օգտատերերին առաջարկել է Nearby Friends հավելվածը, որը նրանց հնարավորություն կտա հետևել իրենց ընկերների տեղաշարժերին: Դրանով իսկ նրանք կկարողանան իմանալ, թե իրենց ընկերներից ով է գտնվում իրենց անմիջական մերձակայքում:

Իր սմարթֆոնում Nearby Friends գործառույթն ակտիվացրած օգտատերը ոչ միայն տեղեկատվություն կստանա մոտակայքում գտնվող իր ընկերների մասին, այլև կիրազեկվի իր ու իր ընկերների միջև ընկած հեռավորության և ընկերների կատարած տեղաշարժերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս