Բաժիններ՝

Վարչապետն առաջարկում է ժամանակավորապես կասեցնել կուտակայինի օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 17-ին, կառավարության նիստից հետո կայացած խորհրդակցության արդյուքնում հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչեւ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության համաձայն՝ Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս