Բաժիններ՝

Իրանի Կենտրոնական բանկը ստացել է արտերկրում ապասառեցված 1.55 միլիարդ դոլար

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հաստատում է հում նավթի արատահանման դիմաց դրամական երկու նոր փոխանցման ստացումը, որոնք պլանավորված են եղել ժնևյան միջուկային գործարքին համապատասխան: Դրա համաձայն, պետք է ապասառեցվի արտասահմանում արգելափակված իրանական 4.2 միլիարդ դոլար՝ պայմանով, որ Իրանը կկատարի համաձայնագրի կետերը:

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիօլլահ Սեիֆը հայտարարել է, որ նավթային սառեցված ակտիվներից մոտ 2.55 միլիարդ դոլար է վճարվել և փոխանցվել իրանական այն բանկերի հաշիվներին, որոնք չեն ընկնում պատժամիջոցների ներքո: Ընդհանուր առմամբ, ճապոնական 3 և շվեյցարական 1 բանկի միջոցով կատարվել է դրամական 5 փոխանցում:

Սեիֆի խոսքերով՝ Իրանի Կենտրոնական բանկը ստացել է 3 դրամական փոխանցում՝ 1.55 միլիարդ դոլար: Չորրորդ ու հինգերորդ դրամական փոխանցումները՝ ընդհանուր մեկ միլիարդ դոլար, Իրանի կենտրոնական բանկին կփոխանցվի մոտ ապագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս