Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում շինարարությունը կսկսվի Քուվեյթի տրամադրած 1 միլիոն դոլարով

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության պայմանագրի նախագծին: Դեռ 2012 թվականին նախարարությունն այդ խնդրանքով դիմել էր Քուվեյթի դեսպանություն: Ի պատասխան դիմումի Քուվեյթի Պետության կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս