ՕԵԿ-ի ղեկավարը կրկին կդառնա՞ դավաճան. ՀՀԿ-ականները՝ ՕԵԿ-ի մասին. «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Հանրապետական պատգամավորները մի կերպ են թաքցնում իրենց ծիծաղը՝ լսելով, որ ՕԵԿ-ը դառնում է ընդդիմություն։

ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը կարծում է. «ՕԵԿ-ը կոնյուկտուրային կուսակցություն է եւ կապված քաղաքական կոնյուկտուրայից՝ մեկ դառնում ա ընդդիմություն, մեկ դառնում ա իշխանության մաս»։

Մանվել Բադեյանը վստահեցնում է՝ մենք ՕԵԿ-ին ընդդիմություն չենք գործուղում։

Գալուստ Սահակյանը չի վախենում, որ Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո ՕԵԿ-ի ղեկավարը կրկին կդառնա դավաճան, որը դեսպաններին կխնդրի նեղել Հայաստանի իշխանություններին։ Պարոն Սահակյանը լավ գիտի Արթուր Բաղդասարյանին. «Դավաճաններ փնտրելու անհրաժեշտություն չկա»։

Բացի դրանից, ՕԵԿ-ի հետ համատեղ աշխատելը իզուր չի անցել, միասին սեղան են նստել, հաց են կտրել, կենացներ են խմել. «Ես կարծում եմ, որ հայոց հաց կտրելը միշտ պարտավորություն է իրենից… հետեւանքը միշտ պարտավորությունն է»։

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը չի վշտացել, որ ՕԵԿ-ը հանրապետականին ապագա կառավարությունում թողեց մենակ։ Չեն էլ փորձել ՕԵԿ-ին պահել կառավարությունում. «Մենք ունենք պարզ մեծամասնություն ԱԺ-ում եւ առնվազն տեխնիկական մասով մեր բոլոր խնդիրները կհաղթահարենք»։

1998-ից հետո առաջին անգամ հանրապետական կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում միանձնյա։ Այսօր քաղաքական ոչ մի ուժ այդ կուսակցության կողքին չէ։ Մի՞թե այդքան անտանելի են հանրապետականները. «Էն, որ անտանելի ենք, դա արդեն նշմարվում է»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս