ԵԱՀԿ գործող նախագահը Բաքու կժամանի հունիսի 3-ին. աղբյուր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի հունիսի 3-ին: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:

Այցի շրջանակներում Բուրկհալտերը հանդիպելու է Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու ԵԱՀԿ-ի հետ համագործակցելու հարցերը: Բուրկհալտերն Ադրբեջանից  կուղևորվի դեպի Երևան:

Տեսանյութեր

Լրահոս