Բաժիններ՝

Բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված և գաղտնի փականով դանակ

Ապրիլի 16-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները Բյուրեղավան քաղաքի թիվ 19 շենքի դիմացից, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Վիկտոր Ի.-ին:

Խուզարկությամբ նրա բաճկոնի աստառի տակից հայտնաբերվել է թղթե 3 փաթեթ` կանեփանման չորացված զանգվածի պարունակությամբ, իսկ բաճկոնի գրպանից` գաղտնի փականով դանակ:

Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս